‘Թաիլանդ. ՍԴ-ն ընտրությունները կայացած է ճանաչել’

627

Թաիլանդի Սահմանադրական դատարանը հրաժարվել է չեղյալ հայտարարել փետրվարի 2-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ դրա համար բավարար հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:

Ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու հայցը դատարան էր ներկայացրել երկրի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժը՝ Դեմոկրատական կուսակցությունը: Ընդդիմությունը պնդում է, որ անցած ընտրությունները ոչ սահմանադրական են, քանի որ քվեարկությունն ընթացել է բազում խախտումներով:

Քաղաքական ճգնաժամը Թաիլանդում սկսվել է անցյալ տարվա նոյեմբերին, երբ երկրում հակակառավարական բողոքի ցույցեր ծայր առան: Ընդդիմությունը վրդովվել էր երկրի վարչապետ Յինգլակ Չինավաթի՝ համաներում հայտարարելու մտադրությունից, որից օգտվելու էր նաև 2008 թ. իր դեմ հարուցված դատավարությունից արտասահմանում ապաստանած նրա եղբայրը՝ Թաքսին Չինավաթը: Ընդդիմության կարծիքով՝ հենց Թաքսին Չինավաթն է արտասահմանից կառավարում Թաիլանդը, և բողոքի ցույցերում շատ կարգախոսներ ուղղված էին անձամբ նրա դեմ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՍԴ վարչության պետ. Կուտակայինը հենց այնպես պահել ենք’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային և Հարավային Կորեաները ուղիղ բանակցություններ են վարում’