«Թալիբան» շարժման մարտիկները իրենց դրոշն են բարձրացրել խոշոր անցակետում Աֆղանստանի և Պակիստանի սահմանին։ Աֆղանստանի իշխանությունները հերքում են, որ կորցրել է այդ անցակետի վերահսկողությունը։
Խոսքը Սպին-Բոլդակ անցուղու մասին է՝ Քանդագարից ոչ հեռու։
Անցակետի գրավումը հաստատել են պակիստանցի պաշտոնյաները։ Պակիստանի կողմից լրագրողներին և հանրությանը թույլ չեն տալիս մոտենալ անցակետին։ Երկրի իշխանությունները շտապ խորհրդակցություն են անցկացրել։
Մյուս կողմից՝ Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը France Presse-ի հետ զրույցում ասել է, որ սահմանին «ինչ-որ շարժ է եղել», սակայն աֆղանակն զորքերը ետ են մղել գրոհը։
Իսկ BBC-ի աղբյուրների պնդմամբ՝ թալիբներին հաջողվել է առանց մարտի գրավել անցակետը, և եթե այդպես է, ապա դա շատ կարևոր է նրանց համար թե՛ ռազմավարական և թե՛ խորհրդանշական իմաստով։ Այդ անցակետով է կատարվում առևտրի նշանակալի մասը երկու երկրների միջև, և «Թալիբանը» կարող է մաքսային եկամուտներ ստանալ։
Փոխանցում է BBC-ն։