Մինչ Քաբուլի օդանավակայանում քաոսը շարունակվում էր, «Թալիբանը» պլաններ է կազմում, թե ինչպես է կառավարվելու երկիրը։ Ռազմատենչ այդ շարժումը խմբակցությունների է բաժանվում և արտաքին աշխարհին ազդակներ է փոխանցում, թե ինչպես է կառավարելու Աֆղանստանը։
«Նախևառաջ, ամերիկյան զորքերը պետք է հեռանան, երկրորդը՝ կձևավորվի իսլամական կառավարություն։ Աֆղանցիներն իրավունք ունեն աշխարհում ապրելու որպես ազգություն, և մենք բոլոր ջանքերը կգործադրենք՝ կայունություն ապահովելու համար։ Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, որովհետև մեր աֆղանցի ժողովրդին, որը շատ է տառապել պատերազմներից, լավ հարաբերություններ են հարկավոր։ Սակայն այստեղ մնացող ցանկացած ռազմական ներկայություն աֆղանցիների կողմից կդիտվի որպես ներխուժում, աֆղանցիները չափազանց ցավագին են վերաբերվում այդ հարցին։ Նրանք, ովքեր դատում են դրա մասին, չեն ճանաչում Աֆղանստանը,- Euronews-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է «Թալիբանի» մամուլի քարտուղար Զաբիհուլլա Մուջահիդը։- Ինչ վերաբերում է ամերիկյան զորքերի դուրսբերմանը, ապա դա լավ հնարավորություն է ինչպես ամերիկացիների, այնպես էլ աֆղանցիների համար։ Դրա մեջ երկու լավ պահ կա․ առաջինը՝ Աֆղանստանը և նրա ժողովուրդը դառնում են անկախ, և դա ազգի իրավունքն է՝ իրեն անկախ զգալու, և երկրորդը՝ դա լավ հնարավորություն է ամերիկյան ժողովրդի համար՝ վերջ դնելու 20-ամյա պատերազմին, որը տնտեսական հարված է հասցրել աշխատուժին և տնտեսությանը, մյուս կողմից էլ՝ նրանց հեղինակությանը։ Եթե Ալլահին հաճո լինի, իրավիճակն օդանավակայանում կկարգավորվի, երբ մենք լիակատար վերահսկողություն հաստատենք, և ամերիկյան զորքերը հեռանան»։
Փոխանցում է euronews-ը։