‘
Թալիբան ծայրահեղական շարժման գրոհայինները մի շարք հարձակումներ են իրականացրել Պակիստանից Աֆղանստան ուղղվող ՆԱՏՕ-ի մատակարարման շարասյուների նկատմամբ, տեղեկացնում է РИА Новости-ն:
Պայթյունի հետևանքով նավթատար մեքենաների վարորդներից մեկը սպանվել է, 2-ը վնասվածքներ են ստացել: 10 մեքենաներից բաղկացած շարասյունը ուղևորվել է ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանում գտնող հենակետերից մեկը:
Հետախուզական աշխատանքների արդյունքում իրավապահ մարմինները ձերբակալել են 24 մարդու՝ ՆԱՏՕ-ի մեքենաների վրա հարձակում իրականացնելու կասկածանքով:
‘