Աֆղանստանի նոր իշխանություններն ուզում են վերադարձնել այն փողը, որը երկրից հեռանալիս իր հետ տարել է երկրի նախկին նախագահ Աշրաֆ Գանին։
Այդ մասին РИА Новости-ին տեղեկացրել է աֆղանական ժամանակավոր կառավարությունում մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլա Մուջահիդը։
Ընդ որում՝ նա շեշտում է, որ «Թալիբանը» չի պահանջում հանձնել երկրի նախկին առաջնորդին։ «Սակայն Աշրաֆ Գանին գողացել է պետական միջոցները, և մենք պահանջում ենք, որ նա դրանք վերադարձնի բանկին։ Դրանք պատկանում են մեր ժողովրդին և մեր բանկերին»,- հայտարարել է արմատական շարժման ներկայացուցիչը։
Փոխանցում է lenta.ru-ն։