Թալիբները գոհ են Վլադիմիր Պուտինի հայտարարությունից

697

Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ ողջունում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը՝ շարժման առաջնորդներին ահաբեկիչների ցուցակից հանելու հնարավորության վերաբերյալ։

««Աֆղանստանի իսլամական էմիրաթի» (թալիբներն այսպես են անվանում պետությունը) արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը՝ ԱԻԷ-ի ղեկավարների անունները սև ցուցակից հանելու վերաբերյալ։ Քանի որ պատերազմը մոտեցել է ավարտին, աշխարհի երկրները նույնպես պետք է դրական փոփոխություններ կատարեն Աֆղանստանի նկատմամբ իրենց մոտեցումներում։ Մենք դրական հարաբերություններ ենք ցանկանում միջազգային հանրության հետ՝ փոխադարձության սկզբունքով»,- Twitter-ում գրել է աֆղանական ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Աբդուլ Քահար Բալխին։

Անցյալ շաբաթ «Վալդայ» ակումբի նիստում Պուտինը չի բացառել «Թալիբանի» դուրսբերումը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, սակայն ընդգծել է, որ որոշումը պետք է կայացվի ՄԱԿ-ի մակարդակով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԽաղաղության դարաշրջանը վաղուց բաց ենք թողել, հիմա կարող է լինել չռմբակոծումների շրջան. Տիգրան Պասկևիչյան
Հաջորդ հոդվածըԿրեմլի գավաթ․ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից