‘Թալիբները հարձակվել են Պակիստանի հյուսիսալևելյան անցակետերից մեկի վրա’

621

Թալիբները հարձակվել են Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող անցակետի վրա, ինչի հետևանքով 19 մարդ է զոհվել, այդ թվում՝ կին և երեխա, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

«Թալիբան» շարժման գրոհայինները հայտարարել են, որ Լաքքի Մարվաթի շրջանի մերձակայքում գտնվող անցակետի վրա հարձակումը նախորդ ամիս Հյուսիսային Վազիրիստանում ամերիկյան անօդաչու հրթիռների գրոհի պատասխանն էր: Հիշեցնենք, որ այդ հարձակման արդյունքում ԱՄՆ-ին հաջողվել էր ոչնչացնել ծայրահեղականների պարագլուխներից երկուսին:

Ցեղախմբերի գոտում, որտեղ չեն գործում Պակիստանի դաշնային օրենքները, յոթ, այսպես կոչված, կուսակցական գործակալություններ են աշխատում: Դրանք իրենցից ներկայացնում են ինքնատիպ ցեղային մինի-պետություններ, որոնք ապրում են իրենց ավանդական սկզբունքներով՝ միևնույն ժամանակ հպատակվելով Պակիստանին: Նման ցեղերի թվին են պատկանում Բաջաուրը, Քուրրամը, Հարավային և Հյուսիսային Վազիրիստանները և այլն: 

Նախորդ հոդվածը‘Ռեկորդ. Ավստրալացի վարորդները 138 անվադող են այրել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ես հասկացել եմ, թե ում էր ձեռնտու Հայրիկյանի դեմ մահափորձը, իսկ դու՞ք’