Թալիբները հերքում են իրավապաշտպանների մեղադրանքները

106

Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժումը հերքել է  Human Rights Watch  իրավապաշտպան կազմակերպության մեղադրանքները՝ ռազմական հանցագործությունների վերաբերյալ։

Այդ մասին այսօր հաղորդել է TOLOnews հեռուստաալիքը։

«Մենք վճռականորեն հերքում ենք HRW զեկույցը, որում ասվում է, թե Իսլամական էմիրաթի մոջահեդները իբր ռազմական հանցագործություններ են կատարել,- հայտարարել է թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։- Այդ կազմակերպությունը չպետք է իր զեկույցը կառուցի ապատեղեկատվության վրա։ Նրանք պետք է անձամբ ուշադիր ուսումնասիրեն փաստերը, թե ինչ է կատարվում աֆղանական շրջաններում»։

Օգոստոսի սկզբին իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, որում պնդում էր արվում, որ հարձակումների ընթացքում աֆղանական շրջաններում, այդ թվում Գազնիում և Քանդագարում, թալիբներն առանց դատ ու դատաստանի մահապատժի են ենթարկել ձերբակալված զինվորներին, ոստիկաններին և քաղաքացիական անձանց, որոնք, ենթադրաբար, կապ են ունեցել աֆղանական կառավարության հետ, «ինչը Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է և ռազմական հանցագործություն»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱֆղանստան․ Թալիբները Փանջշերում մահապատժի են ենթարկում խաղաղ բանկիչներին
Հաջորդ հոդվածըՍպիտակ տունն անակնկալ անջատել է Բայդենի ճեպազրրույցի հեռարձակումը