Թալիբները մտադիր են ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան պետություն

105

«Թալիբան» արմատական շարժումը մտադիր է Աֆղանստանում ստեղծել այնպիսի քաղաքական կառույց, որը կհամապատասխանի երկրի կարիքներին և միջազգային չափորոշիչներին, հայտարարել է թալիբների ժամանակավոր կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մոթաքին։

«Մենք արտաքին աշխարհի հետ հարաբերություններում նոր էջ ենք բացել։ Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի քաղաքական կառույց, որը կհամապատասխանի մեր ներքին կարիքներին և միջազգային չափորոշիչներին։ «Իսլամական Էմիրաթը» (թալիբներն այդպես են անվանում իրենց պետությունը) աշխարհին և տարածաշրջանի երկրներին բարի հարաբերությունների ազդանշան է ուղարկել։ Մենք մտադիր չենք միջամտելու որևէ երկրի ներքին գործերին և նույնն էլ նրանցից ենք ակնկալում։ Մենք աշխատում ենք ամբողջությամբ օգտագործել Աֆղանաստանի կարողությունները՝ որպես աշխարհի ճանապարհների խաչմերուկ»,- հայտարարել է Ամիր Խան Մոթաքին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՀԿ-ն հետաքրքիր է համարում տարբեր պատվաստանյութեր ներարկելու գաղափարը
Հաջորդ հոդվածըԻնֆանտինո․ Աշխարհի առաջնությունը հրաշալի մրցաշար է, պետք է ավելի հաճախ անցկացնել