Թալիբները պահանջում են ՄԱԿ–ի որոշումը վերանայել

103
Taliban fighters take control of Afghan presidential palace after the Afghan President Ashraf Ghani fled the country, in Kabul, Afghanistan, Sunday, Aug. 15, 2021. (AP Photo/Zabi Karimi)

Աֆղանստանում իշխանության եկած արմատական «Թալիբան» շարժումը Միավորված ազգերի կազմակերպությանը կոչ է արել վերանայել այդ միջազգային կառույցում աֆղանական ներկայացուցչության մասին որոշումը։

Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է շարժման մամուլի փոխքարտուղար Ինամուլլա Սամանգանին։

«Անարդար է ՄԱԿ-ում տեղը փոխանցել որևէ մեկի, որը չի ներկայացնում աֆղանական կառավարությունը և Աֆղանստանի ժողովրդին»,- նշել է Սամանգանին, որի խոսքը մեջբերում է աֆղանական Amaj News-ը։ «Թալիբանի» մամուլի փոխքարտուղարի խոսքով՝ այդ տեղը «պետք է հատկացվի երկրի օրինական ներկայացուցիչներին»։

Երկուշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է իրավասությունների ստուգման կոմիտեի առաջարկները, որն անցյալ շաբաթ  խորհուրդ է տվել հետաձգել Աֆղանստանի և Մյանմայի ներկայացուցիչների վերաբերյալ հարցի որոշումը։ Կոմիտեի զեկույցի վերաբերյալ որոշումն ընդունվել է առանց քվեարկության։ Գործնականում դա նշանակում է, որ համապատասխան երկրները համաշխարհային կազմակերպությունում կշարունակեն ներկայացնել նախկին ներկայացուցիչները։

Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Գանիի կողմից ՄԱԿ-ում դեսպան նշանակված Գուլյամ Իսհակզայն ավելի վաղ միջազգային կազմակերպությանը արտոնագրման դիմում է ներկայացրել։ «Թալիբանն» այդ պաշտոնում առաջարկում է արմատական շարժման Քաթարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սախաիլ Շահինին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶեմմուրը բնական է համարում ՌԴ-ի ցանկությունը
Հաջորդ հոդվածըԱվստրալիան քննարկում է ՉԺՀ-ում Օլիմպիական խաղերի բոյկոտի հարցը