Թալիբները փակել են գեղարվեստի դպրոցը

118

Աֆղանստանում իշխանությունը գրաված արմատական «Թալիբան» շարժման կողմնակիցները փակել են երկրի արևմուտքում գտնվող Հերաթ շրջանի գեղարվեստի դպրոցը, որովհետև այնտեղ պարապմունքներին նաև աղջիկներ էին հաճախում։

Այդ մասին հաղորդել է Hasht-e Subh թերթը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։

Ըստ այդմ՝ երբ թալիբների ներկայացուցիչներն իմացել են, որ Աֆղանստանի պատանի քաղաքացուհիները, չնայած կանանց համար լրացուցիչ կրթություն ստանալու արգելքին՝ հաճախում են գեղագրության պարապմունքների, դպրոցը փակել են։

Թերթը նշում է, որ իսլամական արվեստի ուսուցման կենտրոնը Հերաթում գործում է 40 տարի և համարվում է Աֆղանստանի տարածքում այդ տիպի խոշորագույն ուսումնական հաստատությունը։ Թերթը նաև տեղեկացնում է, որ վերջին մի քանի օրերին «Թալիբանը» առնվազն ևս երկու ուսումնական կենտրոն և մեկ մասնավոր դպրոց  է փակել, որովհետև այնտեղ աղջիկներ են հաճախել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲլինքենը ժամանել է Ուկրաինա
Հաջորդ հոդվածըUS Open․ Նովակ Ջոկովիչը հաղթեց Թեյլոր Ֆրիցին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ