Ազգային դիմադրության ճակատը, որը դիմակայում է Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժմանը, Ռուսաստանի աջակցության հույսն ունի, հայտարարել է աֆղանական հյուսիսային Փանջշեր նահանգի նախկին փոխնահանգապետ Կաբիր Վասիկը։
Ճակատի ներկայացուցչի խոսքով՝ «Թալիբանը» սպառնալիք է ներկայացնում բոլոր երկրների, հատկապես Կենտրոնական Ասիայի պետությունների համար։
«Ռուսաստանը, տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում ունենալով լուրջ ազդեցություն, կարող է դիմակայել թալիբներին, աջակցել Աֆղանստանի ժողովրդին և դիմադրության շարժման ուժերին՝ ահաբեկիչների դեմ պայքարում»,- ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Կաբիր Վասիկը։
Փոխանցում է euronews-ը։
