‘Թալիբների կողմից վիրավորված աղջնակը տեղափոխվել է բուժման Մեծ Բրիտանիա ‘

666

Պակիստանցի դպրոցական աղջնակ Մալալա Յուսաֆզաին, որը ծանր վիրավորվել էր «Թալիբան» շարժման ահաբեկիչների կողմից, տեղափոխվել է Մեծ Բրիտանիա բուժման:

Մալալայի տեղափոխմանն աջակցել է Սաուդյան Արաբիան, որը տրամադրել է բժշկական սարքավորումներով հագեցած հատուկ ինքնաթիռ:

Հիշեցնենք, որ աղջնակը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ իր օրագրում նկարագրել է կյանքը Սվաթ հովտում, թալիբների իշխանության ներքո: Երեքշաբթի՝ դպրոցից տուն վերադառնալիս, ահաբեկիչները կրակել էին 14-ամյա աղջկա գլխին ու պարանոցին:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Աղքատության վտանգը նոր չէ ի հայտ եկել ‘
Հաջորդ հոդվածը‘Բնապահպանական տեսչությունը խախտումներ է արձանագրել ‘