‘Թալինի քաղաքապետի եղբայրը ծեծի է ենթարկել տեղի հիվանդանոցի սրտաբանին’

1045

Թալինի քաղաքապետ ՀՀԿ-ական Սարգիս Արամյանի եղբայրը՝ Արամ Արամյանը, 2 հոգու հետ ծեծել են տեղի բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբան Բողոս Աղոյանին, որը Սիրիայի քաղաքացի է:

Shamshyan.com-ին Աղոյանը պատմել է դեպքի մանրամասները. Աշխատում եմ Թալինի հիվանդանոցում՝ որպես սրտաբան: Երեկ աշխատանքս ավարտելուց հետո իջել եմ, որպեսզի իմ ավտոմեքենայով գնամ տուն: Բայց 2 ավտոմեքենաներ փակել էին ճանապարհը: Ես էլ սկսեցի հետաքրքրվել, թե ում են դրանք պատկանում: 3-րդ հարկից Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի եղբայրը՝ Արամ Արամյանը, տեսավ ու սկսեց վատ արտահայտություններ անել իմ հասցեին, թե՝ կսպասես էնքան, մինչև իջնենք: Որոշ ժամանակ անց 2 հոգի քաղաքապետի եղբոր հետ մոտեցան ինձ ու սկսեցին հայհոյանքներ տալով հարվածել: Նրանցից մեկը Սուրիկ Գրիգորյանն է, իսկ մյուսը «Կայծ» մականվամբ թալինցի, 33-ամյա Կայծեր Ավետիսյանն է, որն աշխատում է Թալինի քաղաքապետարանում»: 

Նախորդ հոդվածը‘Վերջին 22 տարիներին ԱՄՆ-ն Հայաստանին 435 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել’
Հաջորդ հոդվածը‘Մասիս քաղաքում հայտնաբերվել է ապօրինի ձկնաբուծարան. Ֆիննախ’