‘Թահրիրում հավաքված ցուցարարները պահանջում են Եգիպտոսի նախագահի հրաժարականը ‘

1194

Եգիպտոսի մայրաքաղաքի Թահրիր հրապարակում հավաքվել են մի քանի տասնյակ հազար ցուցարարներ, որոնք հանդես են գալիս նախագահ Մուհամմեդ Մուրսիի վերջին որոշումների դեմ: Նրանք պահանջում են նախագահի հրաժարականը: Մուրսիի կողմնակիցների հանրահավաքը չեղյալ է հայտարարվել՝ ընդհարումներից խուսափելու նպատակով, սակայն, ինչպես տեղեկացնում է BBC-ն, ընդդիմադիր ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներից խուսափել չի հաջողվել: Անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել: Interfax-ը հայտնում է, որ բախումների հետեւանքով երկու մարդ է զոհվել: 

Նախագահն արդեն խոստացել է վերանայել ավելի վաղ ընդունած որոշումը, որը նրան արտակարգ լիազորություններով էր օժտում:

Եգիպտոսում բողոքի ալիքը մեկնարկել է շուրջ մեկ շաբաթ առաջ եւ այս ընթացքում կլանել է երկրի մի շարք քաղաքներ:

 

 

Նախորդ հոդվածը‘«Հակահարված» art խումբ. հաղորդում հանցագործության մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Մեր թշնամին ծայրահեղականությունն է’