‘Թաղապետի զոքանչը կողպել է բակի բասկետբոլի դաշտը. Մամուլ’

1016

Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի զոքանչը՝ տիկին Անահիտը, որը նաև նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի քույրն է, իրենց շենքի բակի բասկետբոլի դաշտի դուռը փակել ու վրան կողպեք Է կախել: Բակի երեխաները «Հայկական ժամանակ»-ի  թղթակցի հետ զրույցում երեկ բացատրել են իրենց առջև դուռը փակ լինելու պատճառը: «Թաղապետի գլուխը ցավում է»,- ասել են նրանք:

Եվ, այնուամենայնիվ, թաղապետի հարևանները պետք է գոհ ու շնորհակալ լինեն. չէ որ թաղապետը կամ նրա զոքանչը մեծահոգաբար թույլ են տալիս մարդկանց անարգել մուտք ու ելք անեն շենք: Այս մասին գրում է «ՀԺ»-ն:

Նախորդ հոդվածը‘Հաշմանդամության կարգերը կվերանան. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ’