‘Թայսոնը երաժշտության մեջ ոգեշնչվում է Մուսոլինիից’

680

Բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ Մադոննայի հետ համատեղ աշխատանքի ընթացքում ոգեշնչվել է իտալացի դիկտատոր Բենիտո Մուսոլինիի ճառերից:

«Թեեւ մենք նրա ասածներից ոչինչ չէինք հասկանում, բայց ես ցնցված էի այն բանով, թե որքան ոգեշնչող տեսք ուներ Մուսոլինին: Գիտեմ՝ մարդիկ կասեն՝ էս ինչ ես ասում, նա ֆաշիստ էր եւ այլն, բայց, նրան նայելով, դրական լիցքեր ես ստանում: Զարմանալի չէ, որ նա գրավել էր Հիտլերին: Նա առանձնահատուկ փողոցային շարժուձեւ ուներ: Նա ձեռքերով ու գլխով այնպիսի՜ շարժումներ էր անում՝ դեռ այս հիփ-հոփի ի հայտ գալուց շատ առաջ», — ասել է Թայսոնը:  

Մայքը  նշել է նաեւ, որ երաժշտական տրեկի ձայնագրությունից հետո լրջորեն սկսել է մտածել երգչի կարիերայի մասին:

 

Նախորդ հոդվածը‘«Տիտանիկի» փրկված ուղևորուհու նամակը վաճառվել է 12 հազար դոլարով’
Հաջորդ հոդվածը‘«Բավական է բողոքես, արի խաղանք». Պույոլի ու Պիկեի տարբերությունը (շարժանկար) ‘