‘Թայսոն Ֆյուրի.«Կլիչկոյին ավելի ուժեղ կծեծեմ, քան առաջին անգամ»’

1898

Թայսոն Ֆյուրին վստահ է, որ ռևանշում ոչ մի հնարավորություն չի թողնի ուկրաինացուն:

«Ես ոչինչ չզգացի, երբ IBF-ը հետ վերցրեց գոտին: Նրանք ուղղակի հասկացան, որ ոչ ոք ինձ չի հաղթի, դրա համար էլ գողացան այդ գոտին: Հիմա ես առաջ եմ նայում: Ես ինձ լավ եմ զգում: Ես ծեծեցի Կլիչկոյին նախորդ մենամարտում և ավելի ուժեղ կծեծեմ ռևանշում: Իմ քաշում շատ մարզիկներ կան, որոնց հետ կարելի է մենամարտել, բայց մենք աշխատում ենք կազմակերպել հոկտեմբերին մենամարտ Վլադիմիրի դեմ: Հիմա ինձ, Կլիչկոյից բացի, ոչ ոք չի հետաքրքրում»,- ասել է Ֆյուրին:

Բռնցքամարտիկների միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա աշնանը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում աշխատանքից կհեռացվի ևս երկու հազար ոստիկան’
Հաջորդ հոդվածը‘«Sinquefield Cup». Լևոն Արոնյանը զբաղեցրեց երրորդ տեղը’