‘
Թայվանի վարչապետ Լայ Ցինդեն կղզու բնակիչներին կոչ է արել խուճապի չմատնվել և հանդարտություն պահպանել, երբ զուգարանի թղթի գինը բարձրանալու վերաբերյալ հաղորդումներն աժիոտաժ են առաջ բերել դրա պահանջարկի նկատմամբ, գրում է Financial Times թերթը:
Թայվանցիները հանգստյան օրերին վաճառասեղաններից սրբել են զուգարանի թղթի փաթեթները՝ մտավախություն ունենալով, որ թղթի գնի բարձրացման հետ կապված՝ զուգարանի թղթի արժեքը նույնպես մեծանալու է:
Թայվանի China News Agency պետական գործակալության տվյալներով՝ երեք օրվա ընթացքում էլեկտրոնային առևտրի տեղական կայքը վաճառել է 5 մլն ռուլոն զուգարանի թուղթ, ինչը 22 անգամ սովորականից ավելի է:
Փոխանցում է Interfax-ը:
‘