Թայվանի պաշտպանական գերատեսչությունը հինգշաբթի արձանագրել է, որ կղզու մերձակա շրջանում հայտնվել են Չինաստանի ազգային-ազատագրական բանակի ՌԾՈՒ չորս նավ և 15 օդանավ, ասվում է Twitter-ում գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կղզու զինված ուժերը հետևում են իրադրությանը։ Թայվանի օդուժը, ՌԾՈՒ-ն և ցամաքային հրթիռային համալիրները բարձր ռազմական պատրաստության են բերվել։
Չինաստանի ազգային-ազատագրական բանակը վերջին ամիսներին պարբերաբար պարեկություն է անում կղզու մերձակա ջրերում։
Թայվանի նեղուցում լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա օգոստոսին այն ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնն զբաղեցնող Նենսի Փելոսին այցելեց Թայբեյ, ինչին Պեկինը չափազանց դժգոհ արձագանքեց։
Թայվանը սեփական վարչակազմով է կառավարվում 1949 թվականից։ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, ինչը պաշտպանում է երկրների մեծ մասը, այդ թվում՝ Ռուսաստանը, Թայվանը ՉԺՀ-ի նահանգներից մեկն է։
Փոխանցում է tass.ru-ն։