Թայվանի պաշտպանական գերատեսչությունը վերջին օրվա ընթացքում կղզու հարակից տարածքում արձանագրել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ՌԾՈՒ երեք նավ և 13 օդանավ ու անօդաչուներ, նշվում է գերատեսչության ամենօրյա ամփոփագրում։
Նշվում է, որ մանևրների ընթացքում J-11 երկու կործանիչ և BZK-005 մեծ հեռահարության բարձրաթռիչ անօդաչու սարքը մուտք են գործել Թայվանի ՀՕՊ գոտի հարավարևմտյան հատվածում։ Թայվանի զինվորականներն ի պատասխան՝ օդային պարեկ են օդ բարձրացրել, ռադիոնախազգուշացում են արել և շրջել զենիթային հրթիռային համալիրները։
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը վերջին ամիսներին նման մանևրներ անում է պարբերաբար։ Թայվանի նեղուցի շրջանում լարվածությունը մեծացել է օգոստոսի 2-3-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցից հետո, որն արժանացավ ՉԺՀ իշխանությունների կտրուկ արձագանքին։
Թայվան կղզին սեփական վարչակազմն ունի 1949 թվականից, սակայն Պեկինը դա համարում է միասնական երկրի մասը և փորձում է վերջնականապես միավորել։
Փոխանցում է tass.ru-ն։