‘Թայֆունի կապակցությամբ Չինաստանում վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել’

809

Չինաստանի ազգային օդերևութաբանական կենտրոնն այսօր վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարել՝ Soulik թայֆունի մոտենալու կապակցությամբ:

Soulik-ը Ֆիլիպինյան ծովից Թայվանի կողմն է շարժվում ժամում 20 կմ արագությամբ: Սպասվում է, որ կղզու արևելյան հատվածին այն կհասնի շաբաթ առավոտյան, իսկ այնուհետև կշարժվի դեպի ՉԺՀ-ի առափնյա շրջանները: Ազգային օդերևութաբանական կենտրոնն արդեն նավերին հրահանգել է վերադառնալ նավահանգիստներ:

Չինաստանի Ժողովրդական Հանարպետությունում թայֆունի մասին նախազգուշացնելու քառաստիճան համակարգ է սահմանված, որը նշվում է (ըստ վտանգի աճման կարգի) երկնագույն, դեղին, նարնջագույն և կարմիր գույներով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Կախաղաններ, այնուամենայնիվ, պետք են’
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Սաֆարյան. Կառավարությունը պետք է բանակցի Իրանի հետ՝ գազի ներկրման հարցով’