‘Թանկացման հերթը հացինն է. Մամուլ’

1083

Վերջին երեք օրվա ընթացքում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված՝ Երևանում և մերձակա որոշ քաղաքներում 10-ից 20 դրամով թանկացել է հացը. մասնավորապես՝ հացը 10 դրամով, լավաշը՝ 20։ Այս մասին տեղեկացնում է «ՀԺ»-ն:

Թերթը նշում է, որ թանկացումներ նկատվում են ոչ բոլոր խանութներում, սակայն շուտով դրանք կլինեն համատարած։ Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել են մթերային խանութների աշխատակիցները՝ պարտադիր շեշտելով, որ խանութում թանկացել է ամեն ինչ։ Վաճառողները դժվարացել են նշել մի ապրանքատեսակ, որը վերջին ամիսներին թանկացած չլինի։

Նախորդ հոդվածը‘ՀՀ օմբուդսմենը տեսակցել է Հրաչյա Հարությունյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Միկա ցեմենտը» էլեկտրաէներգիա է խնայում հրազդանցիների առողջության հաշվին. Մամուլ’