‘Թանկացումների հիմնական ալիքը դեռ առջևում է. «Ժողովուրդ»’

1401

Դոլարի փոխարժեքի բարձրացման հետևանքով Հայաստանում սկսված թանկացումները սկսել են պարբերական բնույթ կրել: «Ժողովուրդ»-ը շրջայցի արդյունքում արձանագրել է, որ հերթական անգամ թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները: Դրանց մեջ է մտնում սուրճը, ձեթը, կաթնամթերքի ողջ տեսականին: Ի դեպ, սուրճի մեկ կիլոգրամը թանկացել է միջինը 300 դրամով ձեթը՝40-50 դրամով շաքարավազը՝ 20-30 դրամով կաթնամթերքը՝ 50 դրամով: Երեկվանից հերթական անգամ թանկացել են նաև հացը և հրուշակեղենը։ Ի դեպ, հացամթերքի թանկացումն արձանագրվել է նաև պաշտոնական վիճակագրությամբ: ՀՀ ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած տվյալներով՝ հացամթերքի շուկայում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ թանկացումը կազմել է կես տոկոս կամ այլ կերպ ասած՝ 10-20 դրամ: Առաջիկայում դոլարի փոխարժեքի բարձրացմանը կավելանա նաև Ամանորի գործոնը, ուստի ենթադրվում է, որ թանկացումների հիմնական ալիքը դեռ առջևում է։

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Բոսնիայի ոստիկանությունը կանխել է մահափորձը Էմիր Կուստուրիցայի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնյաներն ավիատոմսերի համար միլիոններ են ծախսում. «Առավոտ»’