‘
Ամերիկացի Նիք Քլեքները ոտքով անցել է ամբողջ երկիրը: Նրա «հետիոտն զբոսանքը» մեկնարկել է օգոստոսի 5-ին և տևել է 178 օր, հաղորդում է CNN-ը:
«Ես հասկացա, որ մարդիկ ավելի բարի են, քան ես առաջ կարծում էի»,-ասում է Թափառական Նիք մականունն ստացած Քլեքները, որը ողջ ճանապարհորդության ընթացքում տեղաշարժվել է ոտքով, իրերը տեղափոխել է հատուկ սայլակի միջոցով, գիշերել է կամուրջների տակ և սնվել՝ ինչով պատահի: Ճանապարհին գտած փողերը, վճարային տոմսերը կամ այլ արժեքավոր իրեր Նիկը բաժանել է իրեն հանդիպած աղքատներին ու տնանկներին:
Թափառական Նիքը պատմում է, որ ճանապարհորդությունն իրեն սովորեցրել է ապրել ներկայով և ուրախանալ պարզ ու առաջին հայացքից անիմաստ ու անարժեք թվացող մանրուքներով:
‘