‘
Նյու-Յորքի շենքերից մեկի բնակիչները սարսափելի հոգեբանական փորձարկման ակամա մասնակիցներ են դարձել: Վերելակի դռները բացվելուն պես նրանց աչքերի առջև անհապաղ միջամտություն պահանջող սոսկալի տեսարան է հայտնվել: Ստեղծված իրավիճակում «վկաների» ոչ պակաս զարհուրելի գործողությունները նկարահանվել են թաքնված տեսախցիկով և տեղադրվել YouTube-ում:
«Ինչ կանեիք, եթե սպանության ականատես դառնայիք» անվանումը ստացած տեսահոլովակը նկարահանվել է վիրուսային մարքետինգով զբաղվող Thinkmodo ընկերության նախաձեռնությամբ, որպես «Մեկն էլ պակասեց» քրեական մարտաֆիլմի գովազդային ակցիա, տեղեկացնում է The Daily Mail կայքը:
Վերելակը կանչած ակամա վկաների առջև խաղարկված տեսարանում երկու տղամարդ պայքարում են միմյանց դեմ, ընդ որում՝ նրանցից մեկը փորձում է պարանով խեղդել մյուսին, իսկ խցիկում տեղադրված տեսախցիկը նկարահանում է վերելակը կանչող բնակիչների վերաբերմունքը և գործողությունները:
‘