‘Թբիլիսիի քաղաքապետին թույլ չեն տվել մասնակցել կառավարության նիստին ‘

728

Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային արգելել են մասնակցել Վրաստանի կառավարության նիստին, հայտնում է Новости-Грузия-ն:

Ուգուլավան որոշել է մասնակցել կառավարության նիստին քաղաքապետարանի սոցիալական ծրագրերի ֆինանսավորման կասեցման խնդիրը քննարկելու նպատակով, սակայն նրան դուրս են հրավիրել՝ բացատրելով, որ այդ խնդիրը չի մտնում կառավարության նիստի օրակարգի մեջ:

Քաղաքապետի խոսքերով՝ սոցիալական ծրագրերի ֆինանսավորման կասեցման հետևանքով  90 հազար մարդ չի կարողանա օգտվել անվճար բժշկական ապահովագրությունից, և մոտ 40 հազար ընտանիք կզրկվի սոցիալական արտոնությունների փաթեթից:

Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին այլ դիրքորոշում ունի այս հարցի շուրջ: Նրա կարծիքով՝ քաղաքապետարանի սոցիալական ծրագրերի ֆինանսավորման անվան տակ Սաակաշվիլիի կողմնակիցները փորձել են նախընտրական քարոզչություն անցկացնելու համար գումարներ կորզել պետական բյուջեից:

Նախորդ հոդվածը‘ԱԽՔ. ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը նոր թափ է ստանում ‘
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույց՝ մարզերից հուշարձանները Երևան տեղափոխելու Կառավարության որոշման դեմ (ֆոտոշարք)’