‘Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթող է ճանաչվել Դավիդ Նարմանիան’

755

Վրաստանի ԿԸՀ-ն երեքշաբթի հրապարակել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլի ամփոփիչ արձանագրությունը:

Արձանագրության համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Դավիդ Նարմանիան մեծ տարբերությամբ հաղթանակ է տարել իր մրցակցի՝ «Ազգային միասնական շարժման» թեկնածու Նիկա Մելիայի նկատմամբ:

ԿԸՀ-ի տվյալներով՝ Նարմանիան ստացել է քվեների 72,47 %-ը, նրա օգտին քվեարկել է 222 հազար 66 ընտրող: Մելիայի օգտին քվեարկողների թիվը 84 հազար 350 է (27,53 %):

Թբիլիսի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է 920 հազար ընտրողներից 317 հազար 78 –ը: Անվավեր է ճանաչվել 10 հազար 590 քվեաթերթիկ:

Հուլիսի 15-ին Վրաստանում տեղի են ունեցել շրջանային և քաղաքային խորհուրդների (սակրեբուլո), ինչպես նաև՝ 59 շրջանային իշխանությունների ուղղակի ընտրություններ: Բացի այդ, առաջին անգամ ուղղակի ընտրություններով ընտրվել են ոչ միայն Թբիլիսիի, այլև Վրաստանի 11 ինքնակառավարվող քաղաքների քաղաքապետները, փոխանցում է trend-ը: 

Նախորդ հոդվածը‘Նիկոլայ Բաղդասարյան. Դատավորի միակ գերխնդիրը ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելն է ‘
Հաջորդ հոդվածը‘Գյուլենի կողմնակիցների դեմ գործողության շրջանակներում արդեն ձերբակալվել է 103 մարդ’