‘
«Միլանի» նախկին պաշտպան, անվանի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն որոշել է առաջադրվել Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում:
Կալաձեն մի քանի անգամ արդեն զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ Վրաստանի կառավարությունում: Նա «Վրացական երազանք» շարժման կողմնակից է, որը հիմնադրել է միլիարդատեր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Կալաձեի մերձավոր մրցակիցը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար մրցապայքարում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Զաալ Ուդումաշվիլին է:
Կախա Կալաձեն խաղացել է Կիևի «Դինամոյում», «Միլանի» կազմում դարձել է Իտալիայի և Եվրոպայի չեմպիոն:
Փոխանցում է euronews-ը:
‘