‘Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող է անհետացել’

1453

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին անհետացել է Թբիլիսիում: Նրա կինը՝ Լեյլա Մուստաֆաեւան, հայտնել է, որ ամուսինը չի պատասխանում հեռախոսազանգերին, տեղեկացնում է Meydan TV-ն: Հարազատները մտավախություն ունեն, որ նրան առեւանգել են Ադրբեջանի իշխանությունները: Մուխթարլին հայտնի է Բաքվի իշխանությունների դեմ իր սուր քննադատությամբ: 2015-ից ի վեր նա բնակվում է Թբիլիսիում:

Օերրս ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող կայքերից մեկը ծավալուն հոդված է հրապարակել Թբիլիսիում իբր գործող ադրբեջանցի ընդհատակյա ընդդիմադիրների ցանցի մասին: Դրանում, ըստ հրապարակման, ընդգրկված են հայտնի վիրաբույժ Ֆարման Ջեյրանովը, ընդդիմադիր կուսակցության անդամ Գեզալ Բայրամլին եւ Աֆղան Մուխթարլին: Ջեյրանովը եւ Բայրամլին օրերս ձերբակալվել են:

 

Նախորդ հոդվածը‘Բլոգեր Լապշինը հանդիպել է մոր հետ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն Երեւանում ձախողվել է, չնայած ամենաբարենպաստ պայմաններին’