Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև

436

Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին սկանդալային օրենքի դեմ բողոքի ցույցի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել․ ՆԳՆ-ի հայտարարության համաձայն՝  ակցիան «բռնի բնույթ է ստացել»։

Վրաստանի և Եվրամիության դրոշները պարզած ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան, իսկ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Բախումները շարունակվել են մինչև ուշ գիշեր, մինչև որ ոստիկանությունը կարողացել է ցուցարարներին հեռացնել խորհրդարանի շենքից։

Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ թե՛ ոստիկանության, թե՛ ցուցարարների շարքերում կան տուժածներ։ Ոստիկանությունը նաև ձերբակալել է առայժմ անհայտ թվով ցուցարարների, Mtavari հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվածների թիվը տասնյակների է հասնում։

Խորհրդարանի շենքի մոտ կրքերը բորբոքվել են այն բանից հետո, երբ առաջին ընթերցմամբ ընդունվել է «օտարերկրյա գործակալների» վերաբերյալ ռուսաստանյան օրենքին նմանվող օրինագիծը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆապոլիի նախագահ. ՖԻՖԱ-ն միլիարդներ է գողացել Շվեյցարիայից
Հաջորդ հոդվածըԲորել․ Օտարերկրյա գործակալների մասին օրենքը հակասում է Վրաստանի՝ ԵՄ մտնելու ցանկությանը