‘Թբիլիսիում ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք է անցկացնում: ‘

806

Վրաստանցի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու գլխավորած ընդդիմադիր «Վրացական երազ» նախընտրական դաշինքը Թբիլիսիում, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը բազմամարդ հանրահավաք է անցկացնում: Տեղական ԶԼՄ-ներին հղում անելով՝ տեղեկացնում է RIA-Nowosti-ն:

Ըստ որոշ տվյալների, հանրահավաքի մասնակիցների թիվն անցնում է 100 հազարից: «Վրացական երազը» երկուշաբթի կայանալիք ընտրութւոններում Վրաստանի նախագահ Սահակաշվիլու «Միացյալ ազագային շարժում» կուսակցության հիմնական մրցակիցն է:

Ընդդիմադիրների առաջնորդ Իվանիշվիլին, ելույթ ունենալով հանրահավաքում վստահություն է հայտնել, որ ընտրություններում իր ղեկավարած ուժը հաղթանակ կտոնի:

Թբիլիսիից բացի, ընդդիմադիր ցույցեր տեղի են ունեցել Վրաստանի այլ քաղաքներում եւս: Նախօրեին, մայրաքաղաքի «Դինամո» մարզադաշտում Միխեիլ Սահակաշվիլու կուսակցության հրավիրած հանրահավաքին 60 հազար մարդ է մասնակցել: Նախագահն իր ելույթում նշել է, թե իրեն ընդդիմացողները նպատակ ունեն «քանդել այն ամենը, ինչ մենք հասցրել ենք կառուցել այս տարիների ընթացքում»:

Նախորդ հոդվածը‘Washington Post. Օսկանյանի հետապնդումը մտահոգիչ է ‘
Հաջորդ հոդվածը‘«Կանեւսկոյի ընկերը», Միշիկի աներն ու արդարադատությունը ‘