‘Թբիլիսիում կքննարկվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության ընթացքը’

675

Չորեքշաբթի՝ փետրվարի 13-ին, Թբիլիսիում կկայանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության վրաց-ադրբեջանական համակարգող խորհրդի նիստը, որին կմասնակցեն Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը և Վրաստանի տնտեսական գերատեսչության ղեկավար Իրակլի Կվիրիկաշվիլին, հաղորդում է Trend-ը:

Վրացական կողմի տվյալների համաձայն՝ երկաթուղու շինարարությունն ընթանում է ըստ նախատեսված պլանի: Ադրբեջանը երկաթգծի վրացական հատվածի համար հատկացնելու է 775 միլիոն դոլար վարկ: Նախագծի ֆինասավորման մեկնարկից մինչև 2012 թ. հոկտեմբերի 1-ը Ադրբեջանի Պետնավթֆոնդի կողմից հատկացվել է 403,3 միլիոն դոլար:

Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել երկաթուղային մայրուղու 105 կիլոմետրանոց ճյուղ: Բացի դրանից՝ Վրաստանում կվերակառուցվի երկաթուղու Ախալքալաք-Մարաբդա—Թբիլիսի ճանապարահահատվածը, ինչը կմեծացնի նրա բեռնաթողունակությունը մինչև տարեկան 15 միլիոն տոննա:

Նախորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ արժե Հայրիկյանի շնորհավորանքը’