‘Թբիլիսիում քննարկել են հայ-վրացական սահմանի անցակետերի համատեղ կառավարման նախագիծը’

799

Վրաստանում ամփոփել են 18-ամսյա ծրագրի արդյունքները, որն իրականացվել է հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոցմինդա անցակետերում: Այս մասին է հաղորդում Գրուզիա օնլայն-ը:

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դա շատ հաջող նախաձեռնություն է, որը վերաբերվում է Բավրա-Նինոցմինդա անցակետերում ինտեգրատիվ կառավարման ներդրմանը: Նրա խոսքերով, նախագիծն իրականացվում է Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև ԱՊՀ երկրներում, և մոդելը հաջողությամբ է գործում Եվրամիությունում, և «մենք ուրախ ենք, որ այն կարող ենք ներդնել նաև այլ երկրներում», ասել է նա:

Նա նաև հաղորդել է, որ նախագծի արժեքը կազմում է 2 մլն.եվրո, իսկ ապագայում նման ծրագրերի իրականացման համար կնախատեսվի 4 մլն.եվրո: Նախագիծն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում, Եվրամիության ֆինանսավորմամբ:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը շարունակում է ավելացնել ցեմենտի արտահանումը, չնայած արտադրության ծավալների անկմանը’
Հաջորդ հոդվածը‘Մամուլի անդրադարձը Զորի Բալայանի նամակին’