‘Թբիլիսյան խճուղում Mercedes-ը 40 մետր գլորվել է ձորը. բոլոր անձինք գտնվում էին ոչ սթափ վիճակում (լուսանկարներ)’

2102

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու ձորում մեքենա կա՝ կողաշրջված վիճակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ դեռևս անհայտ պայմաններում Mercedes մակնիշի 34 ՕV 307 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, բախվելով էլեկտրասյանը, 40 մետրից ավելի գլխիվայր շրջվելով՝ կողարշրջված վիճակում հայտնվել է ձորակում՝ կոտրելով նաև ձորում մի քանի ծառեր:  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 23-ամյա Ալիսա Հովակիմյանը, 24-ամյա Արսեն Շառոյանը, 18-ամյա Վազգեն Վարդանյանը։ Ըստ կայքի՝  ականատեսները պատմել են, որ հիվանդանոց տեղափոխված բոլոր անձինք գտնվում էին ոչ սթափ վիճակում։ 

Նախորդ հոդվածը‘Թաիթիի կառավարությունը ընդհատել է նիստը հավաքականի խաղի ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘Նուբարաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունի’