Թելման Պետրոսյան. Պատմությունը նման կերպարներին մեկ անգամ է տալիս

1355

Թելման Պետրոսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Կարդում եմ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրքերը, ու ամեն էջի հետ իմ ներսում ավելի է ուժեղանում այն համոզմունքը, որ նա մեր պատմության լավագույն կերպարներից է, եթե ոչ՝ լավագույնը։

Նրա մտքի խորությունը, պետական մտածողությունը, բանականության անսխալ ընթացքը և ամենակարևորը՝ իր ժամանակից միշտ մի քանի քայլ առաջ լինելու կարողությունը պարզապես անփոխարինելի են։ Նա այն մարդկանցից է, ում հասկանալու համար պիտի կարդաս, ուսումնասիրես, մտածես ու համադրես՝ որովհետև նրա մի նախադասության մեջ երբեմն ավելի շատ իմաստ կա, քան այսօր ամբողջ քաղաքական դաշտի մեջ միասին վերցրած։

Չկա մեկը, ով նույն սառը հաշվարկով, նույն տեսլականով ու նույն պատասխանատվությամբ կարողանա մտածել պետության մասին։

Եվ որքան խորանում եմ նրա գրքերում, այնքան ավելի եմ հասկանում՝ մեր քաղաքական մշակույթը դեռ երկար ճանապարհ ունի, մինչև կկարողանա հասնել այն մակարդակին, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը կանգնած էր տարիներ առաջ՝ միայնակ, իր ժամանակից առաջ, իր ժողովրդի ցավի ու ապագայի մասին մտածելով։

Ու հենց այդ պատճառով եմ ասում՝ մյուսները թող բարձրանան, իջնեն, գոռան, շոու անեն կամ հերթական «փրկչի» դեր խաղան, բայց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան չեն դառնա։ Պատմությունը նման կերպարներին մեկ անգամ է տալիս։

Հ.Գ Ամեն ինչին հետևում եմ, ուղղակի խորասուզված եմ գրքերի մեջ։

Նախագահի գրքի յուրաքանչյուր էջն ուղղակի հարստություն է ինձ համար՝ հազարավոր հուշարձաններ ու մտքեր բացահայտելով։ Ամեն մի գիծ, ամեն մի նախադասություն հրաշալի հնարավորություն է մտածելու, վերլուծելու ու տեսնելու աշխարհը նրա աչքերով, հասկանալու պատմությունը ու մեր պետության անցյալը, ներկան ու ապագան՝ մեկ ամբողջական տեսլականում։ Ամեն անգամ կարդալով՝ ավելի եմ համոզվում, որ նման խորությամբ ու հեռատեսությամբ մտածող մարդիկ պատմությունն են ձևավորում, իսկ մնացյալները… պարզապես հետևում են նրանց քայլին»։

Նախորդ հոդվածըԸնդդեմ սեփական պատմության կեղծարարության – 33. Լեւոն Տեր-Պետրոսյան – Ելույթ հայկական հեռուստատեսությամբ՝ Ազգային դրամի ներդրման առիթով (19 նոյեմբերի, 1993թ.)
Հաջորդ հոդվածըԱնահիտ Օհանյան. Հսկա տարբերություն պետության ղեկավարի և ամբոխի առաջնորդի միջև