Թելման Պետրոսյանը Ֆեյսբուքում գրել է.
«Քաղաքական հզորությունն այն է, երբ կարողանում ես ոչ միայն գնահատել իրավիճակը, այլ նաև ճիշտ պահին հստակ ուղերձ հղել։
Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը պարզապես կոչ չէր ընդդիմության միասնության մասին։ Դա շատ ավելի խորքային քաղաքական ազդակ էր։ Նա բաց ու ուղիղ ասաց այն, ինչ շատերը խուսափում էին բարձրաձայնել՝ առանձին խաղացողները առաջիկա ընտրություններում շանս չունեն։ Ո՛չ միայն ավանդական ընդդիմադիր ուժերը, այլ նաև «Ուժեղ Հայաստան»-ը պետք է հստակ կողմնորոշվեն։
Քաղաքականությունը ցանկությունների դաշտ չէ, այլ հաշվարկի։ Կամ գնում ես մենակ՝ պարտվելու, կամ ձևավորում ես հզոր դաշինք՝ հաղթելու համար։
Սա է պետական մտածողությունը։ Սա է հեռատեսությունը։ Տեր-Պետրոսյանը կրկին մի քանի քայլ առաջ է մտածում՝ հասկանալով, որ պառակտված ուժերով հնարավոր չէ հաղթահարել առկա քաղաքական ճգնաժամը։
Հենց այս է իրական առաջնորդի հատկանիշը՝ ոչ թե հաճոյանալ բոլորին, այլ ասել ճշմարտությունը, նույնիսկ եթե այն կոշտ է։
Պատմությունը կրկին ցույց է տալիս՝ նա տեսնում է այն, ինչ մյուսները դեռ չեն համարձակվում ընդունել»։
