‘Թեհրանից Երևան ուղևորվող ինքնաթիռը վթարային վայրեջք է կատարել ‘

1205

Իրանի մայրաքաղաք Թեհրանից Երևան ուղևորվող Iran Aseman Air ընկերության IRC 598 չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադի օդանավակայանում: Մոտ երկու ժամ զննում անցնելուց հետո ինքնաթիռը կրկին օդ է բարձրացել և 1 ժամ 45 րոպե ուշացումով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան:

Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ լուրջ անհանգստության կարիք չկա, ինքնաթիռի հետ ամեն ինչ նորմալ է, նա արդեն «Զվարթնոցում» է:

Նշենք նաև, որ ըստ «Զվարթնոց» օդանավակայանի օնլայն չվացուցակի Երևանից Թեհրան չվերթը նույնպես մի քանի ժամ ուշանում է:

Նախորդ հոդվածը‘«Կանայք պատժվում են այն պատճառով, որ պատրաստվում են մայրանալ». Քննարկում ԱԺ-ում’
Հաջորդ հոդվածը‘Հաջողված հանրահավաքը հետագա հաջողությունների բանալին է’