‘
Հունիսի 7-ին ահաբեկչական հարձակումների արդյունքում Թեհրանում զոհվեց 13 մարդ, 43 հոգի վիրավորվեց: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:
Սակայն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ մեղադրել է Սաուդյան Արաբիային:
Էր-Ռիյադը հերքել է այդ մեղադրանքները: Ահաբեկչության կատարողները Իրանի քաղաքացիներ են եղել:
Իրանի բարձրագույն ղեկավարը՝ այաթոլլա Ալի Խամենեին, հարձակումն անվանել է «ճայթռուկների պայթյուն» և համոզմունք է հայտնել, որ փոքրաթիվ ահաբեկիչները «չեն կոտրի իրանցի ժողովրդի և երկրի իշխանությունների կամքը»: Նրա խոսքով՝ եթե Իրանը չպայքարեր ահաբեկչության դեմ նրա էպիկենտրոնում՝ Իրաքում և Սիրիայում, ապա նման դեպքեր երկրում շատ ավելի հաճախ կլինեին:
Փոխանցում է euronews-ը:
‘