‘
Թեհրանում ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասել է 16-ի: Այդ մասին հաղորդել է Tasnim լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 13-ի զոհի և 43 վիրավորի մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կանանց զգեստներ հագած ու զինված չորս անձինք ներխուժել են Իրանի խորհրդարանի շենք և կրակ բացել, հարձակվողներից մեկը պայթեցրել է ինքն իրեն: Գրոհի էր ենթարկվել նաև իմամ Խոմեյնիի դամբարանը, հարձակվողներից մեկը նույնպես ինքնապայթեցում էր իրականացրել:
Փոխանցում է ria.ru-ն:
‘