Թեհրանում հայտարարել են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական ակցիա կհանգեցնի պատերազմի

275

Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կհանգեցնի լայնածավալ հակամարտության՝ ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի համար հետևանքներով։

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը՝ իրանական Իսպահանում ռազմական օբյեկտի վրա հարձակումից հետո։

«Իրանի տեսակետից՝ ցանկացած մակարդակում ռազմական տարբերակի ընտրությունը նշանակում է ԱՄՆ-ի մասնակցություն պատերազմին։ Ներկա պահին Իրանը նման հնարավորությունը թույլ է համարում»,- Newsweek ամսագրին տեղեկացրել են իրանական ներկայացուցչությունում։

ՄԱԿ-ում իսլամական հանրապետության ներկայացուցչությունը հայտարարել է, որ եթե «ԱՄՆ-ը սխալվի և պատերազմ սկսի», ապա նման հակամարտության հետևանքների համար «տարածաշրջանում և աշխարհում» պատասխանատվություն կկրի Վաշինգտոնը։ Մշտական ներկայացուցչությունը շեշտել է, որ իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում Իրանը «կարող է պաշտպանել իր անվտանգությունը և իր շահերը»։

Իր հերթին՝ ԱՄՆ ՊՆ անանուն ներկայացուցիչը ամսագրին հաղորդել է, որ «ԱՄՆ-ի ոչ մի ռազմական ուժ հարված չի հասցրել և գործողություն չի իրականացրել Իրանում»։ Չնշելով մանրամասները, նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը «շարունակում է հետևել դեպքերի զարգացմանը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀաիթիի ընդդիմության ընտրած վարչապետը հրաժարվել է պաշտոնից
Հաջորդ հոդվածըՄեսսին՝ Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստների հետ կոնֆլիկտի մասին