Անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը մեկնաբանել է իր տեղափոխությունը Լոնդոնի «Չելսիից» իտալական «Ռոմա»։
«Այս ակումբը պայքարում է տիտղոսների համար։ Ես ունեցել եմ կարեւոր տիտղոսներ նվաճելու փորձ եւ պատրաստ եմ լինել օգտակար թիմին, որպեսզի այն դարձյալ բարձրանա իրեն արժանի մակարդակի։
Մեծ պատիվ է «Ռոմայի» 9 համարով խաղալը։ Անհամբեր սպասում եմ նոր թիմում աշխատանքիս մեկնարկին»,– Աբրահամի խոսքը մեջբերում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։
«Ռոման» 23–ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Տրանսֆերը կազմել է 40 միլիոն եվրո: «Չելսին» նաև տոկոսներ կունենա Աբրահամի հաջորդ տեղափոխությունից:
Աբրահամը 2016 թվականից էր «Չելսիի» համակարգում: Այս ընթացքում նա վարձավճարով հանդես է եկել նաև «Բրիստոլ Սիթիում», «Սուոնսիում» ու «Աստոն Վիլայում»: Անգլիայի նախորդ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 22 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ: