ԱՄՆ իշխանությունները կարող են որոշում կայացնել զորքեր մտցնելու Ուկրաինայի տարածք և պատերազմ սկսելու Ռուսաստանի դեմ։
Նման մտավախություն է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ (հանրապետական՝ Ջորջիա նահանգից) Մարջորի Թեյլոր Գրինը։
«Ինձ ամենաշատն անհանգստացնում է երրորդ համաշխարհային պատերազմը։ Պատերազմ սանձազերծողները բավականին խենթ են, որ ամերիկյան զորքեր մտցնեն Ուկրաինայի տարածք ու կռվեն Ռուսաստանի դեմ,- գրել է նա X սոցցանցում։- Եկել է խաղաղ կարգավորման համար միջնորդելու ժամանակը, հենց այդ պատճառով էլ ես չեմ քվեարկում Ուկրաինայի համար թեկուզ մեկ սենթ ծախսելու օգտին»։
Թեյլոր Գրինը հետևողական կերպով հանդես է գալիս Ուկրաինայում ԱՄՆ-ի ընթացիկ քաղաքականության դեմ։ Նա բազմիցս Բայդենի վարչակազմին քննադատել է, արհամարհելով ամերիկացիների կարիքները՝ Կիևին հսկայական միջոցներ փոխանցելու համար։
Փոխանցում է tass.ru-ն։