‘
Թենիսի եվրոպական ֆեդերացիան ահաբեկչական վտանգի բարձր մակարդակի առնչությամբ հայտարարել է Թուրքիայում անցկացվելիք երիտասարդական մրցաշարերը չեղյալ հայտարարելու մասին, գրում է ТАСС-ը:
Ընդհանուր առմամբ, չեղյալ է հայտարարվել յոթ մրցաշար, որոնք պետք է անցկացվեին Թուրքիայի տարածքում հուլիսին և օգոստոսին:
Նշվում է, որ Թենիսի եվրոպական ֆեդերացիան բանակցություններ է վարում ազգային ֆեդերացիաների հետ օպերատիվ կերպով մրցաշարերի անցկացման համար փոխարինող երկիր գտնելու համար:
‘