‘Թենիսի հայտնի մարզիչը ազատազրկվել է բռնաբարության համար’

856

Թենիսի ֆրանսիացի հայտնի մարզիչ Ռեջիս դե Կամարեն դատապարտվել է ութ տարվա ազատարզկման: Նա մեղադրվել է երկու թենիսիստուհիների բռնաբարության մեջ, որոնք Սան-Տրոպեում Կամարեի ակադեմիայում էին պարապել, հաղորդում է L`Equipe-ը:

70-ամյա մարզիչը ակադեմիան ղեկավարել է 1977-89 թվականներին:

Թենիսիստուհի Իզաբել Դեմոնժեն իր գրքում նկարագրել է իր հետ տեղի ունեցածը, ինչը մեծ արձագանք է գտել ֆրանսիական լրատվամիջոցներում եւ շարունակություն է ստացել իրավապահ մարմինների կողմից:

Ռեջիս դե Կամարեի ամենահայտնի սաներից մէկը աշխարհի նախկին երրորդ ռակեը Նատալի Տոզյան է, որը, ի դեպ, դատարանում իր նախկին մարզիչի կողմից վկա է եղել:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱՆ-ում քննարկել են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի վերաբերյալ ծրագրերը’
Հաջորդ հոդվածը‘Նյու Յորքում կայացել է Սանտա Կլաուսների ավանդական շքերթը (ֆոտոշարք)’