‘
Չորեքշաբթի բանակցություններ են կայացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի միջև:
Գերմանիա այցը Թերեզա Մեյի առաջին այցելությունն է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում, որը նա զբաղեցրել է հուլիսի 13-ին, երբ Դևիդ Քեմերոնը հրաժարական տվեց ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեից հետո:
Անգելա Մերկելը ևս մեկ անգամ շեշտել է, թե անկախ այն բանից, որ Մեծ Բրիտանիայի ժողովուրդը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև գործընկերային և բարեկամական կապերն ամուր են:
Այսօր Թերեզա Մեյն այցելելու է Ֆրանսիա և երկկողմ հանդիպում է անցկացնելու նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Փոխանցում է euronews-ը:
‘