‘
Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Պահպանողական կուսակցությունն առաջատար է խորհրդարանում ստացած տեղերի թվով, սակայն բացարձակ մեծամասնություն չի կազմում:
Թերեզա Մեյը ստորացուցիչ ձախողման հեռանկարին է բախվել. թորիները, ձայների հաշվարկից հետո, դատելով ըստ ամենայնի՝ ավելի քիչ տեղ կստանան խորհրդարանում, քան ունեին արտահերթ ընտրություններից առաջ: Մեյն ապրիլին արտահերթ ընտրությունների մասին հայտարարել էր, երբ հասարակական կարծիքի հարցումները պահպանողականներին համոզիչ հաղթանակ էին կանխատեսել:
BBC-ի կանխատեսման համաձայն՝ պահպանողականները կստանան խորհրդարանի 650 տեղերից 318-ը, լեյբորիստները՝ 262, շոտլանդացի ազգայնականները՝ 34, լիբերալ-դեմոկրատները՝ 13: Ստորին պալատում բացարձակ մեծամասնություն ստանալու համար կուսակցությունը պետք է ստանար 328 տեղ:
Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը Թերեզա Մեյին կոչ է արել հրաժարական տալ, սակայն Մեյը հայտարարել է, որ երկրին կայունություն է անհրաժեշտ, և իր կուսակցությունը կարող է ապահովել այդ կայունությունը:
Փոխանցում է BBC-ն:
‘