‘Թերին պատասխանել է Իբրահիմովիչին ‘

1354

Լոնդոնի «Չելսիի» ավագ Ջոն Թերին մեկնաբանել է«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի արտահայտությանը թե իրեն հեռացնելու պահին «Ազնվականների» ֆուտբոլիստներն իրեն շրջապատել էին ինչպես 11 լացկան երեխաներ։ Հիշեցնենք, որ Չեպիոննեի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով, ինչը պայքարը շարունակելու հնարավորություն տվեց ֆրանսիական ակումբին։

«Յուրաքանչյուր թիմ խաղում է ինչպես կարողանում է։ Եթե նրանք ճնշում են գործադրում մրցավարի վրա, ապա այն ամենը, ինչ մենք կարող ենք անել, նույն կերպ վարվելն է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք շրջապատեն մրցավարին և մեր խաղացողների համար քարտեր պահանջեն։

Եթե պետք է մրցավարի մոտ հասնելու համար 20-30 մետր վազել, դա, իհարկե, գեղեցիկ չէ, բայց ավելի լավ է, քան կանգնել ու նայել, թե ինչպես են մրցավարին ճնշում մրցակցի խաղացողները։ Ես պարզապես աջակցում եմ իմ թիմակիցներին։ Իսկ եթե ես վազել եմ մրցավարի մոտ, ապա իմ հետևից եկել են ևս չորս-հինգ խաղացողներ։ Համաձայն եմ, դա գեղեցիկ տպավորություն չի թողնում, բայց դա էլ է խաղի մի մասը»,-Թերիի խոսքն է փոխանցում «BBC»-ն։

Նախորդ հոդվածը‘«Պարի Սեն Ժերմենի» երկրպագուները «վրեժ լուծեցին» «Չելսիի» երկրպագուներից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» խաղացողները դժգոհ են Բեյլից’