‘Թեւան Պողոսյանը հրաժարվեց մանդատից հրաժարվելուց ‘

862

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հրաժարվել է պատգամավորի մանդատը վայր դնելու մտադրությունից:

«Հայտնում եմ բոլորին, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահին եմ հանձնել գրություն, որով հետ եմ վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումս: Շուրջ մեկ ամիս ծանրութեթև եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետևանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն» խմբակցության համար: Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաև նոր տրամադրվածությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թեւանյանը: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը շարունակում է տարածքային կառույցների ձևավորման աշխատանքները’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը հրապարակեց ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզը». Ազատություն’