‘Թե ինչու պատգամավորը պետք է բիզնեսով չզբաղվի. Մամուլ’

832

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) պատրաստվում է սեպտեմբերին հանդես գալ նոր նախագծով: Պատգամավորը «Ժողովուրդի» հետ զրույցում նշել է, որ նախագիծը վերաբերելու է կոնյակի և գինու ակցիզային հարկին. «Շատ բարձր է այդ հարկը, որի արդյունքում գնալով նվազում են Հայաստանում իրացման ծավալները:

Նախագիծը, որ ընդունենք՝ ակցիզը լինի այնպես, ինչպես աշխարհի բոլոր երկրներում… բայց այսօր ակցիզը հաշվվում է որպես պատրաստի արտադրանք, այսինքն՝ եթե դու մեկ շշի մեջ լիմոնադ ես լցնում, այդ շիշը ակցիզով չի հարկվում, բայց ասենք՝ կոնյակ կամ գինի ես լցնում, այդ շիշն ակցիզով հարկվում է:

Ու եթե 3 տարեկան կոնյակը լցնում ես սովորական շշի մեջ, դրա համար քիչ հարկ ես մուծում, նույն կոնյակը եթե լցնում ես թանկ շշի մեջ, ուրիշ հարկ ես մուծում»: Թերթը նշում է, որ այս խոսքերն ուշագրավ են նրանով, որ ինքը՝ պատգամավորը, զբաղվում է գինու, կոնյակի արտադրությամբ ու, փաստորեն, ԱԺ-ում զբաղված է իր բիզնես խնդիրները լուծելով:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Ետեւը սո՛ւր, առաջը ջո՛ւր»’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’